ԱԳ նախարար․ Քիշնևը Տիրասպոլի հետ բանակցությունները մտցրել է փակուղի

134

Տիրասպոլի հետ բանակցությունները Քիշնևը մտցրել է փակուղի, և նոր օբյեկտիվ լույսի ներքո հարկավոր է անել ակնհայտ քայլը՝ դե-յուրե ճանաչել Մերձդնեստրի անկախությունը, հինգշաբթի հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի մոլդովական հանրապետության ԱԳՆ ղեկավար Վիտալի Իգնատևը։

«Ինչ վերաբերում է Մերձդնեստրի ճակատագրին․ մոլդովական կողմը ոչ մի քայլ չի արել քաղաքակիրթ խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Բանակցային գործընթացն այժմ անկման մեջ է, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվում․․․ Այսինք, այսօր մենք, փաստորեն, գտնվում ենք երկխոսության ջախջախված մեխանիզմի դրության մեջ, ընդ որում՝ հենց Մոլդովայի նախաձեռնությամբ ջախջախված,- ասել է Իգնատևը։- Մոլդովան իսկապես չգիտի՝ ինչ անել Մերձդնեստրի հետ։ Նա իսկապես ուզում է առավելագույնս ինտեգրվել Ռումինիայի հետ։ Եվ, դատելով ըստ ամենայնի, մենք հայտնվել ենք նոր օբյեկտիվ իրականության մեջ, , ինչն ասում է այն մասին, որ անհրաժեշտ է դե-յուրե ճանաչել այն, ինչը դե-ֆակտո արդեն իսկ գոյություն ունի՝ Մերձդնեստրի անկախությունը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌադայում չեն բացառել ամերիկյան հրթիռներով ՌԴ տարածքին հարված հասցնելը
Հաջորդ հոդվածըՄադրիդի «Ռեալի» նորեկը