ԱԴԾ-ն Մերձմոսկվայում ձերբակալել է ՈՒԱԾ գործակալի

414

Մոսկվայի մարզում ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի, որն ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստում երկու «Իգլա» շարժական անհատական հրթիռային համակարգերի կիրառմամբ, չորեքշաբթի տեղեկացրել է  Ռուսաստանի ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից բարձր ճշգրտության զենքով դիվերսիոն-ահաբեկչական ակտերի նախապատրաստումը Մոսկվայի շրջանում։ Համալիր օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, ծնված 1972 թ․, որը ՈՒԱԾ-ի առաջադրանքով ավտոմեքենայում կահավորված գաղտնարանում Կիևից, Էստոնիայի տարանցիկ ճանապարհով, Ռուսաստան է   բերել «Իգլա» զենիթային հրթիռային շարժական համակարգեր՝ ահաբեկչական ակտեր կազմակերպելու համար, ինչպես նաև տեղ է ընտրել դրանց գաղտի պահման համար,- հաղորդել են Կենտրոնում։- Ձերբակալվածը զղջացել է և համագործակցում է հետաքննության հետ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի պահվածքը նման է յոթ ուլիկների հեքիաթի գայլին
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ Օտտավան չի արձագանքում սպառնալիքներին