‘ԱԴԾ. Պետերբուրգի ահաբեկիչն օգտվել է Telegram-ից’

2388

Ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողություն կատարողը «արտասահմանյան հրահանգչի» հետ կապ պահպանելու համար օգտագործել է Telegram մեսենջերը, հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը՝ հղում անելով հետաքննության օպերատիվ տվյալներին:

Դրանից մի քանի ժամ առաջ Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովը հայտարարել է, որ ռուսաստանյան իշխանություններն իրենից պահանջել են հատուկ ծառայություններին տրամադրել մեսենջերի օգտատերերի գաղտնի գրագրությունը, բայց ինքը հրաժարվել է:

«Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների առավել ակտիվ անդամները ՌԴ տարածքում օգտվում են Telegram-ից, որն ահաբեկիչներին հնարավորություն է տալիս ստեղծելու գաղտնի չատեր՝ հաղորդվող տեղեկատվության բարձր մակարդակի գաղտնագրմամբ»,- պնդում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Պետերբուրգի մետրոյում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, դրա հետևանքով զոհվել է 16 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ապրիլի 20-ին ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ հետաքննությունը պարզել է, թե ովքեր են պայթյունի պատվիրատուները: Մանրամասներ նա չի հաղորդել:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ակինֆեև. Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Քաղաքագիւղն յԵրեւան»’