‘Ադրբեջանական բանակի զինվորը մահացել է սեփական զենքի կրակոցից’

871

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հերթական զինվորի մահվան մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական բանակի զինվոր Թահմազլի Ֆարիդ Ասլանօղլուն մահացել է սեփական հրազենից արձակված կրակոցից: Դեպքը գրանցվել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Դեռևս հայտնի չեն զինվորի մահվան մանրամասները: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի «վարչապետ». Կիեւի հետ բանակցությունների կնստենք միայն ճանաչումից հետո’
Հաջորդ հոդվածը‘Ցյուրիխի տաքսին ամենաթանկն է աշխարհում’