‘
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:
Հաղորդվում է, որ գնդակոծությունն սկսվել է գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հուղարկավորության ժամանակ, ով օգոստոսին սպանվել էր Ադրբեջանում գերության մեջ: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ հրաժարվում էր վերադարձնել երիտասարդի դիակը:
‘