Ադրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ

1106

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Նախորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել աֆղանցիներին տեղափոխելու համար դրամական հատկացումներին
Հաջորդ հոդվածըՀվ․ Օսիայի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն ուզում է Վրաստանի տարածքում ռազմական հենակետ ստեղծել ընդդեմ Ռուսաստանի