Ադրբեջանական ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Երասխում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

779

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Նախորդ հոդվածըԱրցախի ՊԲ-ն կանխել է շփման գիծը հատելու՝ Ադրբեջանի ԶՈւ փորձը
Հաջորդ հոդվածըԵԼ. «Ալաշկերտը» դուրս թողեց «Կայրաթին» եւ կխաղա «Գլազգո Ռեյնջերսի» հետ