‘Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Daewoo քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ’

735

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:

Հաղորդագրության համաձայն, հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

Նախորդ հոդվածը‘«Կամ պատասխանե՛ք, կամ կպահանջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը». Ակցիա կառավորության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Երևանի զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել’