Ադրբեջանական կողմը կրակել է Կութի մարտական դիրքերի ուղղությամբ․ վիրավորվել է հայ զինծառայող

347

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 772 նոր դեպք, 13 մահ
Հաջորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը