‘Ադրբեջանական կողմը ունի 3 զոհ. ԼՂՀ ՊՆ’

1612

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Ինչպես ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհհանիսյանը հայտնել էր, որ հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ի առաջնությունը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Լորան Բլան. ««Բարսելոնան» գլխավորեց Լուի վան Գալը, իսկ Ժոզեն բավանակաչափ խելացի էր ու մնաց, որպեսզի նրանից սովորի»’