‘
Հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել,, այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով հակառակորդի հետ շփման գծում իր աղբյուրները:
Օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: Այդ ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայկական կողմն այս միջադեպն անպատասխան չի թողնի և շեշտակի պատասխան կհասցնի:
‘