Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին

143

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

ՀՀ ԱԱԾ

Նախորդ հոդվածը«Թալիբանը» Քաբուլի քաղաքապետարանում աշխատող կանանց կարգադրել է մնալ տանը
Հաջորդ հոդվածըՊեկինում 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ առանց հանդիսականի