Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան, Երասխի դիրքերում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից ուսի մասում վնասվածք է ստացել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Կայքի փոխանցմամբ, համայնքապետը սկզբում տեղափոխվել էր Արարատի բժշկական կենտրոն, ապա Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։