‘Ադրբեջանը ականանետներից գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը’

1390

‘

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը, ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են:

ՊԲ-ն շարունակում է վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Նոր ՀԱԷԿ կառուցման հնարավորությունները նվազագույն են’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’