Ադրբեջանը ԱՀ ՆԳՆ–ին է փոխանցել խաղաղ բնակչի դին

221

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:

Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմը` ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, երեկ ժամը 17։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև սպանել նրան:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածըՀայաստան է վերադարձել 10 հայ գերի
Հաջորդ հոդվածըՌոման Բալայան. Երանի Վանոյի նման հայեր շատ լինեին