Ադրբեջանը քիչ առաջ խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման խափանումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։
Արցախի տեղեկատվական շտաբ