Ադրբեջանի խորհրդարանը ուրբաթ օրը որոշում է կայացրել երկրի դեսպանատունը բացել Վատիկանում։
Բաքվի և Վատիկանի միջև կապերը բավական ակտիվ են։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները երկու անգամ այցելել են Ադրբեջան, որի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։
2002 թ․ Բաքու այց է կատարել Հովհաննես Պողոս II պապը, իսկ 2016-ին՝ Ֆրանցիսկոս պապը։
Ադրբեջանի խոշորագույն հասարակական կազմակերպությունը՝ Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը ղեկավարում է երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, մասնակցում է Վատիկանում պատմական և մշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ հիմնադրամի աջակցությամբ վերականգնվել են սուրբ Մարցելինոսի և Պետրոսի կատակոմբները։
Բաքվում գործում է Սուրբ կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցին։
Փոխանցում է tass.ru-ն։
