‘Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել՝ տալով առնվազն 4 զոհ. ԼՂ ՊԲ’

2211

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո:

Նախորդ հոդվածը‘Միխայլովիչն ուզում է Բալոտելլիին տեսնել իր թիմում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ‘