‘Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել հակազդել «Լեռնային Ղարաբաղում եզդիների ապօրինի բնակեցմանը» ‘

1024

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել հակազդել «Լեռնային Ղարաբաղում եզդիների ապօրինի բնակեցմանը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:

«Նման փորձերն ու գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին և հակասում Ժնևի չորրորդ կոնվենցիային», — ասել է նա:

Աբդուլաևի ասելով՝ Ադրբեջանի ԱԳՆ արդեն միջազգային կազմակերպություններին տեղյակ  է պահել այդ քայլերի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը հաղորդել էր, որ Եզդիների համաշխարհային միությունը որոշել է Արցախում բնակեցնել 200 եզդի ընտանիքների, որոնք բռնության են ենթրակվել Իրաքի հյուսիսում: Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու եզդի ընտանիքներին և սատարել նրանց դժվար պահին: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է եզդիների ընդունել Իրաքից: Նրա ասելով, ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքի եզդի բնակչության նկատմամբ իրականացվող գործողությունները:

Նախորդ հոդվածը‘Միշել Պլատինին հաջորդ 5 տարիներին ևս կմնա ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան մարզումների ժամանակ արտահայտել է իր զայրույթը բավարացի ֆուտբոլային աստղերի հանդեպ (տեսանյութ) ‘