‘Ադրբեջանը խախտել է հրադադարն ու ըստ ՊՆ խոսնակի՝ զոհեր տվել’

777

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն, հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:

«Մենք զոհեր չունենք, ադրբեջանական կողմը զոհեր տվել է, սակայն դեռ հստակ թիվ չեմ կարող նշել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը խստորեն դատապարտում է քաղաքական գործիչների նկատմամբ ոտնձգությունները ‘