‘
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարեւան երկրի իշխանությունները Հայաստանին են հանձնել 2010-ի հունվարի 10-ին երրորդ երկիր տեղափոխվելու համար Ադրբեջանի սահմանը հատած հայ ընտանիքին:
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի Գերիների ու անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեից:
Հայկական կողմից դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա:
16:04
Հայաստանը վերադարձրել է իր քաղաքացիներին` հինգ հոգանոց ընտանիքի անդամներին, ովքեր արդեն չորս տարի է Ադրբեջանում են: Այս մասին թվիթերյան գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Դեկտեմբերի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի սահմանագծում տեղի է
ունեցել վերադարձը»,- «Արմենպրես»-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հայաստանի քաղաքացի մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները (ծնողներ եւ երեք երեխա), սահմանը հատել են Նախիջեւանի մասում 2010 թվականի հունվարի 10-ին:
‘