‘Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 տարի առաջ սահմանը հատած ընտանիքին ‘

226

Հայաստանը վերադարձրել է իր քաղաքացիներին` հինգ հոգանոց ընտանիքի անդամներին, ովքեր արդեն չորս տարի է Ադրբեջանում են: Այս մասին թվիթերյան գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Դեկտեմբերի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի սահմանագծում տեղի է ունեցել վերադարձը»,- «Արմենպրես»-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հայաստանի քաղաքացի մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները (ծնողներ եւ երեք երեխա), սահմանը հատել են Նախիջեւանի մասում 2010 թվականի հունվարի 10-ին:

 

Նախորդ հոդվածը‘Ահա այսպիսին է խաղալիք Հենրիխ Մխիթարյանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ազատականացված վիզային ռեժիմի նպատակը՝ քաղաքացիների միջև սերտ շփումների խորացումն է. ԱՄՆ դեսպան’