‘
Հակամարտության գոտում ղարաբաղյան ռազմական ուղղաթիռը խփելուց հետո Ադրբեջանը հայտարարել է, թե «արգելում է թռիչքները Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում»: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ադրբեջանը օկուպացված տարածքների օդային տարածքը թռիչքների համար փակ է հայտարարում և համապատասխան կարգով այդ մասին ծանուցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական բանակը խոցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Ми-24 ռազմական ուղղաթիռը: Միջադեպը տեղի է ունեցել «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում», երբ ուղղաթիռն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, նշել է Հայաստանի ՊՆ-ն: Իրենց հերթին՝ ադրբեջանցի զինվորականները պնդում են, թե ուղղաթիռը գրոհել է իրենց դիրքերի վրա և ոչնչացվել պատասխան կրակով:
Փոխանցում է ТАСС-ը:
‘