‘
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը բերման է ենթարկել Մուխթար Յագուբովին, որը կրիչների վրա լրտեսության միջոցով հավաքած տեղեկություններ է փորձել երկրից հանել:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքվում եւ այլ քաղաքներում լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Շաքիր Ահմեդովը, Զյաքա Զեյնալլին, Սաբուխի Աբասզադեն, Խուդաշուքյուր Նուրիեւը եւ Քյամալլադին Հուսեյնովը:
Նրանք, ըստ քննության տվյալների, ներթափանցել են պետական պաշտոնյաների շրջանակ եւ տարբեր բնույթի տեղեկատվություն են հավաքել՝ օտարերկրյա պետություններին հանձնելու նպատակով: Ուշագրավ է, որ չի հայտնվում, թե որ պետության օգտին են ենթադրաբար լրտեսություն արել խմբի անդամները: ձերբակալվածներից շատերը թալիշական անուններ ունեն:
‘