‘Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Ռիգայի փաստաթուղթը’

1281

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Նրա խոսքով, հայտնի չէ, թե փաստաթուղթը ինչ վերջնական տեսք կունենա:

«Առավոտվանից մինչեւ հիմա, խորհրդակցությունների ընթացքում հենց Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել», — ասել է նա:

Tert.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ նիստը նախագահող Սերջիո Մատարելան չնախատեսված ընդմիջում է հայտարարել: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը՝ դրանում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումների պատճառով: Թե կոնկրետ ի՞նչ ձեւակերպումների մասին է խոսքը, առայժմ հստակ չէ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանը եւ Բելառուսն են առարկում փաստաթղթում ներառված «Ղրիմի անօրինական անեքսիա» ձեւակերպմանը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն «մտահոգված է» հոսանքի թանկացման հեռանկարով’
Հաջորդ հոդվածը‘Հանրաքվեն մերժել են նաեւ չքվեարկածները’