ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ավտոմեքենան գնդակոծվել է

413

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան Վաշինգտոնում գնդակոծվել է, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը գնդակոծվել է Վաշինգտոնում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ Միջադեպի մասին դիվանագիտական ներկայացուցչությունն անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին, ներկայացվել են տեսախցիկների նկարահանումները։ Միջադեպի կապակցությամբ երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, նրան հայտնել են ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունը և դժգոհությունը, և պահանջ է ներկայացվել ապահովել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը «Բարսելոնայի» դեմ կխաղա հարձակողական կիսապաշտպանի դիրքում
Հաջորդ հոդվածըԾանրամարտի միջազգային ֆեդերացիան կխստացնի պայքարը դոպինգի դեմ