‘Ադրբեջանը 60 ռազմական ուղղաթիռ կգնի Թուրքիայից’

604

Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական ուղղաթիռներ գնել Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը:

Ադրբեջանը պատվիրել է թուրքական ավիրատիեզերական ընկերությանը T-129 АТАК տեսակի 60 ռազմական ինքնաթիռներ: Ադրբեջանա-թուրքական գործարքի արժեքը կկազմի 3 միլիարդ դոլար: Լրատվամիջոցը նշում է, որ ուղղաթիռներն արտադրվելու են հատուկ Ադրբեջանի համար:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, ուղղաթիռների հանդեպ իրենց հետաքրքրությունն են հայտնել նաև Միացյալ Արաբական Էմիրությունները, Մալազիան, Հորդանանն ու Պակիստանը:

Նախորդ հոդվածը‘Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը դուրս է գրվել հիվանդանոցից’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Ընտրությունները հետաձգելու դեպքում Ազգային ժողովի նախագահը կարող է դառնալ հանրապետության առաջին դեմքը’