‘Ադրբեջանը CNN-ի հաղորդավարին կընդգրկի «սև ցուցակում»’

1800

Ամերիկյան CNN հեռուստաալիքում շոու վարող շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Ադրբեջանի ԱԳՆ-ն կներառի «սև ցուցակի» մեջ՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, РИА Новости-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Բաքուն 2013 թ. հրապարակել է այն արտասահմանցիների «սև ցուցակը», որոնք, առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու՝ այցելում են Լեռնային Ղարաբաղ: Ցուցակը պարբերաբար թարմացվում է: Հոկտեմբերին հայկական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ամերիկացի հաղորդավարն իր «Էնթոնի Բուրդեն. անհայտ վայրեր» հեռուստաշոուի համար այցելել է  Լեռնային Ղարաբաղ:

«CNN հեռուստատեսության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում՝ Ադրբեջանի օկուպացված տարածք ապօրինի այցելության համար»,- հայտարարել է Հաջիևը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նեմոյի «անպարկեշտ պահվածքը» նախարարական հանդիպման ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 5’