‘Ադրբեջանին են դեմել Թուրքիայի քաղաքացիներ` ԶՈՒ շարքերը համալրելու և հայերի դեմ կռվելու նպատակով ‘

1069

Թուրքիայի քաղաքացիները դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ցանկություն հայտնելով համալրել այդ երկրի զինված ուժերը` հայերի դեմ կռվելու նպատակով, գրում է ԱՊԱ-ն: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում  ստացված Թուրքիայի քաղաքացիների դիմումներում զորակցություն է հայտնվում ադրբեջանական պետությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանին աջակցություն էին հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հիսմեթ Յըլմազը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզալը, տարբեր զորատեսակների հրամանատարներ:

 

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Սևիլյա» խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանին’