‘Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին մեղադրանք է առաջադրվել – Yerkir.am’

1395

ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը, հայտնում է Yerkir.am-ը:

Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը հայտնել է, որ ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը և նրա կինը` Ռուզաննա Մարդանյանը, այս գործով մեղադրյալներ են: ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության հանգամանքը, քննության ներկա փուլում գործի այլ տվյալների հրապարակումը նպատակահարմար չէ:

 

Նախորդ հոդվածը‘Առանց մեկնաբանության. Կտոր մը Սերժ Սարգսյանի առօրյայից’
Հաջորդ հոդվածը‘Մերկելի հետ հանդիպումից հետո Օբաման հրաժարվել է Կիևին զենք մատակարարելու գաղափարից’