‘Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանի տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար փակ է’

753

Մեկնաբանելով Sunday Times-ի տեղեկատվությունը այն մասին, որ Իսրայելը ծրագրում է պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործել Իրանի հրթիռային համակարգերին հարվածելու համար Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է. «Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար»:

Դա, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի, բացարձակապես անհեթեթ կարծիք է։ «Ադրբեջանը միշտ իրականացնում է բարիդրացիական քաղաքականություն և նշանակություն է տալիս իր հարեւանների հետ հարաբերություններին», — ասել է Աբդուլաևը։

Նախորդ հոդվածը‘Մանուշակ Տիտանյան. Գանձասարի սալիկապատումն սկսվել է թաքուն, մառախլապատ օրերին’
Հաջորդ հոդվածը‘Մայք Թայսոնի խոսքերով՝ Բրեդ Փիթն իր գլխին «կոտոշներ է դրել»’