‘Ադրբեջանի ԱԳՆ. Մինսկի խմբի առաջարկներն ընդունելիս Հայաստանը պետք է խաղաղության մեծ պայմանագիր ստորագրի’

778

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Ֆիլիպ Լեֆորտի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, նշել է, որ եթե Հայաստանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ապա պետք է համաձայնի ստորագրել խաղաղության մեծ պայմանագիր: ԱԳՆ ղեկավարը Լեֆորտին նաև տեղեկացրել է, որ եթե Խոջալուի (նկատի ունի Ստեփանակերտի օդանավակայանը-խմբ.) օդանավակայանը շահագործվի, և չվերթներ իրականացվեն, ապա դա լուրջ հարված կհասցնի խաղաղ կարգավորմանը:

Նախորդ հոդվածը‘Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում ‘
Հաջորդ հոդվածը‘Ահազանգում է ՄԻՊ-ը .Սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը’