‘
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը մեկնել է Հայաստան, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ը՝ հղում անելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը:
Այցի նպատակը մասնակցությունն է Եվրամիության «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին:
Երևանյան հանդիպմանը նախատեսված է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովի մասնակցությունը:
‘