Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը

287

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Նախորդ հոդվածըRed Wings-ը Սոչիից և Մոսկվայից թռիչքները կսկսի հունիսից
Հաջորդ հոդվածըԶելենսկին Ճապոնիա կժամանի շաբաթ երեկոյան