Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․ ԱՀ ՊՆ

1301

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Նախորդ հոդվածըԱԱ. Հայաստանի զույգը 14-րդն է կարճ ծրագրից հետո
Հաջորդ հոդվածըՌուսաստանը երկրորդ անգամ է հաղորդում պատերազմում իր կորուստների մասին