‘Ադրբեջանի ընդդիմության երկու առաջնորդներ մեղադրվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ‘

839

Ադրբեջանի ընդդիմության երկու առաջնորդներ երկուշաբթի օրը մեղադրվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության նախագահի տեղակալ Թոֆիկ Յաղուբլուին և Իրական շարժման ղեկավար Իլքար Մամադովին սպառնում է խոշոր տուգանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում, եթե նրանց մեղքը հաստատվի:

Մեղադրանքները կապված են Իսմայիլի քաղաքում անցած ամիս տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի հետ, երբ քաղաքի հազարավոր բնակիչներ պահանջում էին շրջանի ղեկավարի հրաժարականը:

Այդ իրադարձությունների հաջորդ օրը Իսմայիլիում էին եղել նաև ընդդիմության առաջնորդներ Յաքուբլուն ու Մամադովը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում սպանված ամերիկացի լրագրողուհու աճյունը դրվել է հայկական եկեղեցում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում առաջընթաց չենք գրանցել’