‘
Ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է Ադրբեջանի, Չինաստանի եւ Ուկրաինայի ծանր ատլետիկայի ֆեդերացիաները մեկ տարով որակազրկելու մասին որոշումը` կապված 2008 թվականին Պեկինում Օլիմպիադայի ժամանակ այդ երկրների մարզիկներից վերցված նմուշներում խթանիչ հայտնաբերվելու հետ:
Այս մասին հայտնում է championat.com կայքը` նշելով, որ պաշտոնական որոշումը հայտարարվելու է Միջազգային օլիմպիական կոմիտեից փաստաթղթերն ստանալուց հետո:
‘