‘
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրաժարվել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր շարժման կողմից առաջադրված Ռուսամ Իբրահիմբեկովին գրանցել որպես նախագահի թեկնածու:
Մերժման պատճառը Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է եւ Ադրբեջանի տարածքում մշտապես չբնակվելու հանգամանքը:
Անցյալ շաբաթ ընդդիմադիրները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել 74- ամյա կինոբեմադրիչի թեկնածությունը առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ուրբաթ օրը ընդդիմադիր Ազգային խորհուրդը որոշել է առաջադրել նաև այլընտրանքային միասնական թեկնածու` նախկին պատգամավոր, 69-ամյա պատմաբան Ջամիլ Հասանլիին:
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նշանակված են հոկտեմբերի 9-ին:
‘