‘Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից զոհվել է տրակտորիստ’

1304

ԼՂՀ դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը  Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության  հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի  տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության  զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով,  դեմքի շրջանում ստացել է  հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել:

Նշված փաստի առթիվ, 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան’
Հաջորդ հոդվածը‘ Մեկնարկել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը’