‘Ադրբեջանի նախագահի աշխատակազմից քննադատել են ռուս իրավապահներին և ռուսական ԶԼՄ-ներին’

771

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանելով Օրհան Զեյնալովի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև մեկնաբանելով այդ իրադարձության շուրջ վերջին օրերի զարգացումները` հայտարարել է, որ անկախ այն բանից, թե ում կողմից է կատարվել հանցագործությունը այն պետք է քննվի օրենսդրության շրջանակներում: «Սակայն այդ գործընթացը չպետք է խթան հանդիսանա այդ երկրում ապրող և օրինական աշխատանքով զբաղվող արտասահմանյան քաղաքացիների համար, սահմանափակի որևէ ազգի իրավունքները, կամ բիզնես գործունեությունը»,- հայտարարել է Հասանովը:

Հասանովը «ոչ իրավաչափ» է գնահատել Ռուսաստանի իրավապահների կողմից գործադրված ջանքերը, իսկ ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է «կրքեր բորբոքելու» մեջ: «Այս ամենը կարող է բումերանգ դառնալ և ռուսական հասարակության համար ոչ ցանկալի գործընթացների համար պայմաններ ստեղծի»,- հայտարարել է ադրբեջանական իշխանությունների գլխավոր գաղափարախոսը:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ Օրհան Զեյնալովի հետ հանդիպման համար: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը: Նրա խոսքերով, բերման ենթարկվածի հետ կոպիտ վարվելաձևը, ինչպես նաև նրան որպես հանցագործ ներկայացնելը խախտել է անմեղության կանխավարկածը: Աբդուլաևը նաև հայտարարել է, որ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա և հավելել, որ Զեյնալովին կհատկացվի անհրաժեշտ հյուպատոսական աջակցությունը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի հրշեջները սերենադ են երգել Ջուդի Դենչի համար’
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայանը նաեւ Օլանդին ու Օբամային նամակներ կհղի’