‘Ադրբեջանի պաշտպանության նախարարը «սպառնում է» ջախջախել հայերին’

2208

Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են պարտության մատնել Հայաստանին:  «Ազերթաջին» տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է Turan-ը: «Մենք ունենք Հայաստանի տարածքում ցանկացած օբյեկտ և բնակավայր ոչնչացնելու բոլոր հնարավորությունները: Սակայն, ներկա իրավիճակում Հայաստանի խաղաղ բնակչությունը մեղավոր չէ, և դա զսպում է մեզ»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Հասանովը: Անդրադառնալով շփման գծում լարվածությանը`նա բնականաբար, ասել է, թե դրա պատճառը «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի շարունակվող օկուպացիան է»:

 

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Էներգակիրների գների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման իր արտաքինի «պատճառով» հայտնվել է Անգլիայի հավաքականում’