‘
Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովն արտահայտվել է հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, միեւնույն ժամակ` սպառնացել է «տարածքներն օկուպանտներից ազատագրել», տեղեկացնում է «ԱրմԻնֆո»-ն:
Ինչպես հաղորդել է SalamNews-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հարավային Կովկասիում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի հետ հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախանշած նպատակները մնում են անփոփոխ, և հզոր պետության ու հզոր բանակի ստեղծումը գերակայություն է:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ստեղծված իրավիճակը` պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն «իր հողերը խաղաղ ճանապարհով ազատագրելու կողմնակից է, սակայն, ընդսմին, իրեն տարածքներն օկուպանտներից ազատագրելու իրավունք է վերապահում»:
‘