Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ԻՊ-ի «հաշվապահին»

500

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «հաշվապահին»;

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Trend գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ ԻՊ-ի «հաշվապահը» երկար ժամանակ թաքնվել է տարբեր երկրներում։ Լայնածավալ օպերատիվ-քննչական աշխատանքներ են տարվում։

Ձերբակալվածի անունը չի նշվում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ՌՀՍԿՊ-ին
Հաջորդ հոդվածըՀերթական քամբեքը․ «Ռեալը» ջախջախեց Լիվերպուլին (տեսանյութ)