‘Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հերքել ուղղաթիռի խոցման վայրում իր զոհերի փաստը (լրացված)’

2693

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական ուղղաթիռի խոցման վայրում հատուկ գործողության անցկացման և Ադրբեջանի կողմից կորուստների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը

Միաժամանակ, դրբեջանի ՊՆ-ն նշում է, թե տեղեկատվությունը ճշտվում է: Տարածած հաղորդագրությանմեջ նշվում է, թե իբր հայկական կողմը «կարող է որպես ուղղաթիռի անդամների մասունքներ ներկայացնել ավելի վաղ կրած կորուստները՝ նպատակ ունենալով խաբել հայ ժողովրդին»:

Նշենք սակայն, որ ԼՂՀ ՊՆ հայտնում է ուղղաթիռի անդամներից մեկի դիակի, այլ ոչ թե մասունքների տարհանման մասին, որոնք արդեն փոխանցվել են հարազատներին: 

Կարդացեք նաև. Ադրբեջանի ՊՆ-ն: Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին

Նախորդ հոդվածը‘Նախարար. Ա.Սահակյանի դին, Ս.Սահակյանի և Ս. Նազարյանի մասունքները հանձնվել են հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘Ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով’