‘Ադրբեջանի ՊՆ. 8 զինծառայողները զոհվել են երեք օր տևած մարտերի ընթացքում’

1125

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, որ ադրբեջանցի 8 զինծառայողները զոհվել են երեք օր տևած մարտերի ընթացքում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, թե հայկական զինված ուժերը «պլանավորված կերպով տարբեր ուղղություններով խախտել են պետական սահմանը և հարձակվել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի վրա», սակայն այդ «բոլոր փորձերը ետ են մղվել», «հայերը լուրջ կորուստներ են կրել և ստիպված են եղել նահանջել»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ հերքել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ադրբեջանցիների հարձակման, այն ետ մղելու և հակառակորդի կրած բազմաթիվ կորուստների մասին՝ այն որակելով «անհիմն»:

Նախորդ հոդվածը‘Ռաուլը հնարավոր է վերադառնա «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Ռակիտիչ. «Կամաց-կամաց հարմարվում եմ նոր գործընկերներիս հետ»’