‘Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացու մասին տեղեկությունները չեն հաստատվում’

791

Այսօր առավոտվանից հայկական մամուլը փորձում է պարզել ադրբեջանական Musavat.com կայքի տեղեկության իսկությունը այն մասին, որ Ադրբեջանական սահմանը ՀՀ քաղաքացի է անցել:

Նախ տեղեկությունը ՊՆ-ի մասով հերքեց նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ զինված ուժերի անձնակազմից որևէ զինծառայող այսօր հայ-ադրբեջանական սահմանը չի հատել։

Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նույնպես հայնտել է, որ ոստիկանությունը քաղաքացիական անձի կորստի մասին ահազանգ չի ստացել:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը իր հերթին պատմել է, որ անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներից: Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ:

Այսքանից հետո քիչ հավանական է թվում, որ ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի կառավարության նոր կազմում դժգոհողներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է ‘