‘Ադրբեջանի սահմանը հատելիս ձերբակալվածների մեջ կան հայեր ‘

731

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը սահմանախախտների է ձերբակալել, ըստ ծառայության տվյալների՝ ձերբակալվածների մեջ եղել են նաև Վրաստանի քաղաքացի՝ ազգությամբ հայեր, հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պաշտոնական կայքին:

 Հայտնի է նրանց ինքնությունը: Այսպիսով՝ Աքգյոլ լճի մոտ, մետաղե նավակներով սահմանը հատելու փորձ կատարելիս, ձերբակալվել են  Զուրաբ Խիխիթյաշվիլին, Հոդար Գոգիլաձեն, Վալերի Զաբիևը, Էդուարդ Արզումովը,  Սերգեյ Լիխենդյանն ու Միշա Հայկովիչը (ազգանունը չի հաղորդվում): 

Լուսանկարում՝ վրաց-ադրբեջանական սահմանը

Նախորդ հոդվածը‘ՎՏԲ բանկի դիմաց բնապահպաններն ակցիա են անցկացնում (ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘Ձիավազքի մրցումների ժամանակ ձին բախվել է ջրցան մեքենային եւ սատկել’