‘Ադրբեջանի օդուժը թռիչքներ է կատարում շփման գծի երկայնքով. Ադրբեջանական ԶԼՄ’

1122

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով: APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Իր հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը: 

Նախորդ հոդվածը‘Այսպիսի խոսք` հերթական անգամ հիացմունքից ուշաթափվելուց հետո. Լիզա Ճաղարյան’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ 15-ամյա տղայի կողմից 80-ամյա կնոջը սպանելու դեպքի մասին’