‘Ադրբեջանն ապրիլին կսկսի TANAP գազատարի շինարարությունը’

685

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՀՊՆԸ) նախատեսում է 2015 թ. ապրիլին սկսել Անդր-Անատոլիական գազատարի՝ TANAP-ի շինարարությունը, այսօր լրագրողներին տեղեկացրել է ընկերության տնօրեն Ռովանգ Աբդուլլաևը:

TANAP գազամուղով նախատեսվում է Շահ-Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազը վրաց-թուրքական սահմանից հասցնել  Թուրքիայի արևմտյան սահմաններ: Ենթադրվում է, որ գազատարի թողունակությունը կկազմի առնվազն 16 մլրդ  խմ, որից 10 մլրդը կուղղվի Եվրոպա, 6 մլրդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ:

TANAP նախագծի արժեքը գնահատվում է 10-11 միլիարդ դոլար: Փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քեսապահայերին Հայաստանի անձնագրեր են հանձնվել ‘