‘Ադրբեջանում առևանգնվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը’

1145

Բաքվում անհայտ անձինք առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուրխան Քերիմովին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է նրա եղբայրը` Ազիզ Քերիմովը:

«Նա ամեն առավոտ հանդիպում էր ընկերոջը և նրա մեքենայով գնում աշխատանքի: Առավոտյան մոտ ժամը 11-ին տանից դուրս գալուն պես երկու անհայտ անձինք նրան բռնությամբ մտցրել են սև մեքենայի մեջ և տարել: Ընկերը փորձել է հետապնդել մեքենային, սակայն կորցրել է հետքը», -թերթին հայտնել է Ա. Քերիմովը:

 «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակլ չէ միջադեպից:

Թուրխան Քերիմովը «Ազադլըգ» ռադիոկայանի կայքի լուսանկարիչ-լրագրողներից է: Նա նյութեր է պատրաստում սոցիալական և քաղաքական թեմաներով և Facebook-ի ակտիվ օգտատեր է:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ Մեսսին տեղափոխվի «Չելսի» ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Գերմանիայի դեսպան. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն իմ ասածը ճիշտ չի մեկնաբանել’